«Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը շարունակվում է

18.02.2020 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#դրամաշնորհ #ՓՄՁ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ, մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ենթածրագիրը:

Արտահանողների զարգացման դրամաշնորհների նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքեթինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ եւ այլն) ՓՄՁ-ների հզորացման նպատակով՝ խթանելով ՓՄՁ-ների արտադրական, առեւտրի եւ արտահանման կարողությունները:

Մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը եւ տեքստիլին։


Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 20-ն է։

Մանրամասները հասանելի են այս հղումով:

Դիտում՝ 1698

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW