ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն այսօր հայտնել է, որ փետրվարի 5-ից մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել փոքր ու միջին ձեռնարկությունների արտադրական ու արտահանման կարողությունները:«Այս ծրագրի շրջանակում օգնության միակ գործիքը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է, ինչպիսիք են օրինակ՝ լոգիստիկ կենտրոնները, որոնք կարգավորում են գյուղմթերքի հավաքագրումը, վերամշակումը կամ փաթեթավորումը, ներքին ու արտաքին շուկաների հասանելիությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է փոխնախարարը: 30.01.2020 | 11:13 Նոր ծրագիր՝ արտահանումը խթանելու համար Ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: «Ներդրումների աջակցման կենտրոն»-ի միջազգային համագործակցության եւ բիզնեսի միջազգայնացման ծրագրերի համակարգող Լիլիթ Ափուջանյանն էլ հայտնել է, որ մրցույթը բաց է արտահանման պոտենցիալ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնությունը կտրվի գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանն ու տեքստիլին: «Այստեղ կան սահմանափակումներ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, ռադիոակտիվ նյութերի, ոսկու արտադրության հետ կապված, սակայն, հաշվի առնելով գինեգործության ոլորտը մեր տնտեսության համար, հնարավորություն ունեցանք ՀԲ-ից այդ բացառությունը ստանալ եւ այն կհամարվի իրավասու ոլորտներից մեկը»,- նշել է Լիլիթ Ափուջանյանը:Նրա խոսքով՝ ծրագրին կարող են դիմել Հայաստանում առնվազն 2 տարվա պետական գրանցում ունեցող, շահույթ հետապնդող իրավաբանական անձիք: Սակայն չեն բացառում նաեւ կազմակերպությունների խմբի դիմումը: «Դրամաշնորհների միջոցների հաշվին կարելի է իրականացնել փոքրածավալ վերանորոգում, վերակառուցում, կարելի է ձեռք բերել արտադրական սարքավորումներ, արդիականացնել տեխնոլոգիաները, ձեռք բերել հումք եւ արտադրական այլ միջոցներ, ներդնել որակի կառավարման ստանդարտներ»,- նշել է նա:Դրամաշնորհը տրամադրվելու է 70/30 հարաբերակցությամբ, անհրաժեշտ է, որ դիմորդը 30% դրամական համաֆինանսավորում իրականացնի:Հայտերն ընդունվելու են մինչեւ մարտի 20-ը: Tweet Դիտում՝ 2111