Նոր ծրագիր՝ արտահանումը խթանելու համար
30.01.2020 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն



ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշել է, որ ծրագրով նախատեսված է ստեղծել մասնագիտացված կենտրոններ, որոնք կաջակցեն ՓՄՁ-ներին եւ անհատ ձեռներեցներին լուծելու իրենց խնդիրները եւ այդպիսով կխթանեն վերջիններիս արտադրական ու արտահանման կարողությունները։
ՓՄՁ աջակցության ծրագրերի ղեկավար Կարեն Գեւորգյանն էլ տեղեկացրել է, որ մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը եւ տեքստիլին:
«Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում ձեռներեցների համար համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է՝ հզորացնելու ՓՄՁ-ների արտադրական, առեւտրի եւ արտահանման կարողությունները:
Դրամաշնորհների ընդհանուր ֆոնդը կազմում է $ 1 800 000։
Ծրագրին մասնակցելու հայտերը պետք է ներկայացնել փետրվարի 5-ից մինչեւ մարտի 20-ը։
Ծրագրի վերաբերյալ մանրամասները հասանելի են այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: