Ներկայացվել է գյուղապահովագրության համակարգի ներդրման ընթացքը

17.02.2020 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իռա Փանոսյան #մշակաբույս #ապահովագրություն
Փետրվարի 5-ից գյուղատնտեսական ոլորտում ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ավելացվել են նաեւ խնձորը, դեղձը, աշնանացան գարի/ցորենը եւ գարնանացան գարի/ցորենը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ «կարկուտ եւ հրդեհ» ռիսկերից ապահովագրվելու դեպքում պետական սուբսիդիան կազմում է 50%, «գարնանային ցրտահարում» ռիսկից ապահովագրելու դեպքում` 60%, իսկ երկու ռիսկից ապահովագրելու դեպքում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում է հավելյալ 10% զեղչ:


Ապահովագրման ծրագրի մեկնարկային փուլում 2019-ի աշնանը՝ 2020-ի գյուղատնտեսական սեզոնի համար «կարկուտ եւ հրդեհ», «գարնանային ցրտահարում» ռիսկերից ապահովագրման ենթակա էր երկու մշակաբույս՝ ծիրանը եւ խաղողը:

Կարկուտի եւ հրդեհի դեպքում ընտրվել է 6 մարզ (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր եւ Տավուշ), գարնանային ցրտահարման դեպքում՝ 2 մարզ (Արարատ, Արմավիր):

Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանն էլ նշել է, որ ներկա դրությամբ արդեն իսկ վաճառվել է առավել քան 200 ապահովագրական պոլիս, ծրագրի հանդեպ առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես Արմավիրի եւ Արարատի մարզերի բնակիչները:    

Նա հավելել է, որ փորձնական ծրագրի բարեհաջող ու արդյունավետ ընթացքի դեպքում նախատեսվում է մշակաբույսերի ցանկն աստիճանաբար ընդլայնել:
Դիտում՝ 1442
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW