Ներդրվում է ավտոպատահարների գրանցման ASWA հավելվածը
17.02.2020 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.selectinsservice.com/

ASWA հավելվածը կարելի է անվճար ներբեռնել App Store եւ Google Play Store հարթակներից:
«Բջջային հավելվածով պատահարը կարող է ձեւակերպել ինչպես պատահարին մասնակից վարորդներից որեւէ մեկը, այնպես էլ ցանկացած երրորդ անձ, որն ունի ներբեռնված բջջային հավելված եւ ինտերնետ հասանելիություն դեպքի վայրում։ Բջջային հավելվածն աշխատում է շուրջօրյա՝ առցանց (online) ռեժիմով։
Հավելվածի օգտագործումը բավական մատչելի է. հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել պարզ գործողությունների միջոցով եւ հաշված րոպեների ընթացքում։
Հավելվածով պատահար գրանցելու դեպքում Համաձայնեցված հայտարարագրի թղթային տարբերակ այլեւս չի կազմվում, ինչպես նաեւ անհրաժեշտ չէ հեռախոսազանգի միջոցով ապահովագրական ընկերությանը տեղեկացնել տեղի ունեցած պատահարի մասին:
Բջջային հավելվածի միջոցով ավտոպատահարի գրանցման մասին տեղեկա¬տվությունը պատահարի գրանցումից անմիջապես հետո ուղարկվում է պատահարին մասնակից ավտոմեքենաների՝ տվյալ պահին գործող ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեներին։
Ձեզ պատկանող ավտոմեքենաների վերաբերյալ բջջային հավելվածի միջոցով գրանցվող պատահարների մասին պատշաճ տեղեկատվություն ստանալու նպատակով խնդրում ենք ստուգել եւ համոզվել, որ Ձեր ԱՊՊԱ պայմանագրում լրացված է ճիշտ էլեկտրոնային փոստի հասցե։ Եթե ԱՊՊԱ պայմանագրում նշված է սխալ էլեկտրոնային փոստի հասցե, ապա հնարավորինս սեղմ ժամկետներում դիմեք Ձեր ապահովագրական ընկերությանը եւ ճշգրտեք այն»,- ասված է հաղորդագրությունում:
Համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարների առավել մանրամասն պայմաններին եւ ուղեցույցներին կարելի է ծանոթանալ բյուրոյի կայքում։
Վերջին լուրեր
17.03.2025 | 16:22 Նորություններ
17.03.2025 | 12:42 Արժեթղթերի շուկա
17.03.2025 | 11:44 Նորություններ
17.03.2025 | 11:16 Նորություններ
Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: