Արարատբանկը $10 մլն է ներգրավել Հոլանդական զարգացման բանկից

14.02.2020 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատբանկ #Հոլանդական զարգացման բանկ #FMO
Հոլանդական  զարգացման բանկը (FMO) $10 մլն-ի վարկ է տրամադրել Արարատբանկին` ՓՄՁ ոլորտի զարգացման եւ էներգախնայող կամ այսպես կոչված «կանաչ» բիզնես ծրագրերի վարկավորման նպատակով:

Համագործակցության հերթական ծրագրի շրջանակում միկրո բիզնեսին վարկերը տրամադրվելու են մինչեւ $10 000, իսկ ՓՄՁ ոլորտին՝ առավելագույնը $1 մլն սահմաններում: Վարկավորումը կիրականացվի 5 տարի մարման ժամկետով:  

«Արարատբանկի եւ Հոլանդական  զարգացման բանկի միջեւ ստորագրված պայմանագրով ներգրավված միջոցները ոչ միայն թույլ կտան մեր երկրում ընդլայնել ֆինանսների հասանելիությունը, այլեւ կնպաստեն ՓՄՁ ոլորտի մրցունակության բարձրացմանը՝ հատկապես, որ այն ունի նաեւ էներգախնայող վարկավորման բաղադրիչ»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2524
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW