Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի՝ փետրվարյան տնտեսական զարգացումների համառոտագրում: 10.7% տնտեսական ակտիվությունՏնտեսական ակտիվության ցուցանիշի աճը դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասավ գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: Աճի ամենաբարձր տեմպը շարունակեց գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպորտի ճյուղում ուժեղ կատարողականով:Դրա շնորհիվ ՏԱՑ տարեկան գումարային աճը 2019 թ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմեց 7.8 տոկոս, ինչը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: 2019 թ. արդյունաբերական արտադրանքի աճի տեմպը 2018թ. համեմատ կրկնապատկվեց, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասավ 9 տոկոսի՝ հիմնականում Թեղուտի հանքավայրում հանքարդյունաբերության աշխատանքների վերականգնման շնորհիվ: Մշակող արդյունաբերությունն աճեց առողջ՝ 7.6-տոկոսանոց տեմպով, թեեւ այն ցածր էր 2018թ. գրանցված 10-տոկոսանոց աճից: 2019թ. շինարարական արտադրանքն ավելացավ 4.5 տոկոսով՝ նույն աճով ինչ մեկ տարի առաջ: Գյուղատնտեսական արտադրանքը շարունակեց կրճատվել 2019թ., թեեւ ավելի դանդաղ տեմպով, քան 2018թ. (շուրջ 4 տոկոսով 2019թ., 2018թ. 7-տոկոսանոց անկման համեմատ): Գնաճը պահպանվեց, բայց դանդաղեց2019 դեկտեմբերին ցածր գնաճը պահպանվեց (0.7 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), իսկ 2020թ. հունվարին ավելի դանդաղեց: Դեկտեմբերին գնաճին նպաստեցին ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտային արտադրանքի գների 4.6-տոկոսանոց աճը եւ տրանսպորտային ծախսերի 2.3 տոկոսով բարձրացումը: 2019թ. միջին տարեկան գնաճի ցուցանիշը կազմեց 1.4 տոկոս (նվազելով 2018թ. 2.5 տոկոսից), որի մեկ տոկոսային կետը պայմանավորված էր սննդամթերքի եւ խմիչքների գների աճով: Ամենավերջին տվյալները ցույց են տալիս, որ հունվարին գների փոփոխություն գրեթե չի եղել, ընդ որում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնաճը կազմել է 0.2 տոկոս: Չնայած գնաճի ցուցանիշը զգալի ցածր է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից (4 +/-1.5 տոկոս), ՀՀ ԿԲ խորհուրդը հունվարի 24-ի խորհրդի նիստում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.5 տոկոս թողնելու որոշում, նկատելով, որ առաջիկայում սպասվող ավելի ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել գնաճի բարձրացումը: Ներմուծման 52-տոկոսանոց աճԴեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվեց ներմուծման 52-տոկոսանոց աճ՝ արտահանման 13-տոկոսանոց աճի համեմատ: Ներմուծման աճի գրեթե մեկ քառորդը պայմանավորված էր դեկտեմբերին ավտոմեքենաների ներմուծման արտասովոր բարձր ցուցանիշով՝ 2020թ. հունվարից մաքսատուրքերի բարձրացմանն ընդառաջ: 2019թ. ներմուծվել է 189 հազար ավտոմեքենա՝ 2018թ. 64 հազարի համեմատ: Դեկտեմբերին աճել է նաեւ հանքանյութերի եւ քիմիական արտադրանքների ներմուծումը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ համապատասխանաբար 10 եւ 20 տոկոս տարեկան աճով: 2019թ. առեւտրի աճողական տվյալները ցույց են տալիս, որ Զգալի թվով ավտոմեքենաներ արտահանվում են Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություն, թեեւ պարտադիր չէ, որ արտացոլվեն որպես արտահանում: Ապրանքների արտահանման կառուցվածքը ցույց է տալիս, որ երեք հիմնական ապրանքախմբերում կենտրոնացում կա. ա) հանքանյութեր (բաժին է ընկնում ընդհանուր արտահանման 28 տոկոսը), բ) քարեր եւ մետաղներ (26 տոկոս), գ)սննդամթերք (24 տոկոս):Բարձր կատարողական Ընթացիկ հաշվի այլ մուտքերի կատարողականը բարձր էր: Միջազգային զբոսաշրջիկների ժամանումը 2019 թվականին աճել էր 14,7 տոկոսով՝ հասնելով 1,9 միլիոն զբոսաշրջիկի: Բացի այդ, բարձր էր արտասահմանից փոխանցումների աճը, հավանաբար նաեւ չգրանցված վերաարտահանման պատճառով: Մեղմ արժեզրկում Դեկտեմբերին անվանական փոխարժեքի մեղմ արժեզրկումից հետո, հայկական դրամն ամրապնդվեց 2020թ. հունվարին: Անվանական դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը դեկտեմբերին արժեզրկվեց 0.4 տոկոսով, սակայն հունվարին սկսեց արժեւորվել. տատանումները հարթելու համար ԿԲ-ն միջամտեց եւ շուկայից գնեց ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլար: 71 մլրդ դրամ պակասուրդԴեկտեմբերի բարձր կապիտալ ծախսերի հետեւանքով բյուջեի 40 միլիարդ ՀՀ դրամ կազմող հավելուրդը տարեվերջին վերածվեց 71 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդի: Այնուհանդերձ, պակասուրդը ցածր է 98 միլիարդ ՀՀ դրամի տարեկան բյուջեի պակասուրդի ծրագրային ցուցանիշից: Այն պայմանավորված էր 5 տոկոս լրացուցիչ զուտ հարկերի հավաքմամբ (42 միլիարդ ՀՀ դրամի չափով նախկին հարկային պարտավորությունները կազմակերպություններին վերադարձնելուց հետո) եւ 15 տոկոսով կապիտալ ծախսերի թերակատարմամբ, իսկ ընթացիկ ծախսերը կատարվեցին ըստ նախատեսվածի: Կապիտալ ծախսերի աճը դեկտեմբերին պայմանավորված էր նաեւ խոշոր ռազմական տեխնիկայի ձեռքբերմամբ: 2019թ. վերջի դրությամբ Կառավարության պարտքը կանխատեսվող ՀՆԱ-ի 50 տոկոսից ցածր էր: Վարկերի եւ ավանդների աճՎարկերը եւ ավանդները 2019թ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճեցին համապատասխանաբար 17 եւ 21 տոկոսով՝ վարկեր-ավանդներ հարաբերակցությունը փոքր-ինչ բարելավելով, որը կազմեց 1.02 տոկոս: Դրամային պորտֆելի ավելի առաջանցիկ աճի պայմաններում վարկերի դոլարացումը նվազեց՝ 2019թ. վերջին կազմելով 51 տոկոս՝ 2018թ. 56 տոկոսի համեմատ: 2019թ. ոլորտը կայուն պահպանվեց, ընդ որում՝ կապիտալի համարժեքության կուռ, շահութաբերության բարելավվող եւ չաշխատող վարկերի կառավարելի ցուցանիշներով: Tweet Դիտում՝ 1919