Նախապատրաստվում է ՀՀ-ԵՄ ներդրումային համաժողովը

12.02.2020 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարոս Սիմոնյան #Դմիտրի Մարիյասին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինն այսօր քննարկել են այս տարվա աշնանը նախատեսված ՀՀ-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարցեր:


Դմիտրի Մարիյասինը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ներդրումային համաժողովի թիրախային ոլորտների՝ կանաչ տնտեսության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումային ծրագրերի ներկայացման, պոտենցիալ ներդրումային ընկերությունների հետ համագործակցության եւ նրանց՝ համաժողովի աշխատանքներին ներգրավման հարցում։

Կողմերը կարեւորել են ՄԱԶԾ-ի եւ նախարարության ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպում-քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։
Դիտում՝ 2399

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW