Ավինյանն առանձնացրել է ՀՀ-ԵՄ ներդրումային համաժողովի սկզբունքները

22.01.2020 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #ԵՄ #համաժողով
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նպատակներից առաջինը բազմապրոֆիլ օտարերկրյա ներդրումների ներգրավումն է, նոր գործարար կապերի հաստատումը:

Հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ փոխվարչապետն առանձնացրել է մի քանի հայեցակարգային մոտեցումներ ու սկզբունքներ, որոնք կուղղորդեն իրենց առաջիկա աշխատանքները։

«Առաջին հերթին կարեւորում եմ ներդրումային համաժողովի ռազմավարական նպատակների սահմանումը: Համաժողովի նպատակը պիտի լինի ոչ այնքան Հայաստանի մասին ներդրողների շրջանում իրազեկվածության բարձրացումը, որքան ավելի կոնկրետ եւ իրական գործարար կապերի ստեղծումը եւ մեր կողմից թիրախավորված ուղղություններով օտարերկրյա ներդրումների ներգրավումը»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ համաժողովը պիտի դիտարկվի ոչ այնքան պետական ծրագրերը ներկայացնելու հարթակ, որոնք բազմաթիվ են, որքան մասնավոր հատվածի մեծ ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման ներգրավման բացառիկ հնարավորություն:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ հավելել է, որ համաժողովի թեմաների նախնական առաջարկների թվում են՝ «Կանաչ տնտեսության» ենթակառուցվածք, գյուղատնտեսություն եւ բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների ֆինանսավորման համակարգեր:

Որոշվել է, որ համաժողովի նախապատրաստմամբ կզբաղվի էկոնոմիկայի նախարարությունը:
Դիտում՝ 1666
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW