Goldman Sachs International-ը Ադրբեջանին առաջարկել է իր խորհրդատվական ծառայությունները

01.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Աշխարհի ամենախոշոր ներդրումային բանկերից մեկը` Goldman Sachs International-ը տարբեր ոլորտներում կարող է համագործակցել Ադրբեջանի հետ որպես խորհրդատու, հայտարարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեվի հետ կայացած հանդիպմանը Goldman Sachs International-ի կառավարման տնօրեն Մուստաֆա Բագռիաչիկլան:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Տրենդին, Մուստաֆա Բագռիաչիկլան նշել է համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, արդյունաբերությունը, էներգետիկան եւ բանկային ոլորտը:

Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեվը նշել է երկրի տնտեսությունում իրագործվող մի շարք ծրագրերին Goldman Sachs International-ի մասնակցության հնարավորությունը:

Դիտում՝ 8893

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW