Ֆինանսական բուրգի մասնաճյուղի ստեղծման սխեմա է բացահայտվել

11.02.2020 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԱԾ #ֆինանսական բուրգ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու եւ դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք։

«Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, նպատակադրվելով ՀՀ տարածքում ընդլայնել արտերկրում գրանցված, ֆինանսական բուրգին բնորոշ հատկանիշներով համացանցային կայքի միջոցով տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպության գործունեությունը, 2018-ի նոյեմբերից տարաբնույթ խոսակցությունների եւ դասընթացների  ընթացքում գովազդել են կազմակերպության ծառայությունների դիմաց վճարում կատարելու դեպքում եկամուտ ստանալու հնարավորությունը:

Արդյունքում՝ հիշյալ անձիք բազմաթիվ քաղաքացիների համոզել են ներգրավել կազմակերպության «բիզնես-ծրագրին» եւ փաստացի նախնական համաձայնությամբ ստեղծել ու ղեկավարել են ֆինանսական բուրգի մասնաճյուղ՝ դրա մեջ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի գումար, ընդ որում՝ անդամակցած անձանց նյութական օգուտը պայմանավորվել է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարների հաշվին»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու եւ պատճառված վնասը հստակեցնելու ուղղությամբ։
Դիտում՝ 3349
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW