Քայլեր՝ ուղղված աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը

06.02.2020 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարուհի Մուրադյան #գինի
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը Ֆրանսիայի Բորդո քաղաքում մասնակցել է աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողովին:

Եվրամիության անդամ հանդիսացող շուրջ 30 երկրի մասնակիցներին՝ քննարկումների եւ թիմային աշխատանքների միջոցով, տրվել է համապարփակ ինֆորմացիա աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման եւ դրա լիիրավ կիրարկման վերաբերյալ։


Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծման գործընթացը հիմնադրամը մեկնարկել է 2019-ին՝ սերտ համագործակցելով ֆրանսիական INAO ընկերության հետ։


Հիմնադրամում հույս են հայտնել, որ սույն համակարգի ներդրումը եւ դրա լիիրավ կիրարկումը նոր ազդակ կհանդիսանա տնտեսության առաջխաղացման, արտահանման ներուժի ընդլայնման, գյուղական համայնքների կայուն զարգացման եւ զբոսաշրջության խթանման համար։
Դիտում՝ 1807
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW