ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսն ու Հայաստան ժամանած փորձագետները քննարկել են Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման նպատակով տեխնիկական օժանդակությանը վերաբերող հարցեր:ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ հյուրերը համառոտ ներկայացրել են աշխարհագրական նշումների ոլորտում ֆրանսիական փորձը: Արտակ Քամալյանն ընդգծել է, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման համար աշխարհագրական նշումներն ունեն կարեւոր նշանակություն եւ Հայաստանն ակնկալում է ֆրանսիական կողմի աջակցությունը գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու եւ իրականացնելու հարցում: Քննարկվել են նաեւ որոշ ալկոհոլային խմիչքների ապրանքային նշանների պաշտպանությանը, արտասահմանյան շուկաներում հայկական գինեգործական եւ կոնյակագործական արտադրանքի բարձր որակի եւ մրցունակության ապահովմանը վերաբերող հարցեր։ Ալեքսանդր Մարտինեսն էլ նշել է, որ ֆրանսիացի փորձագետները հետաքրքրված են համագործակցություն ծավալել նաեւ անասնաբուծության ճյուղում, ագրարային կրթության եւ մասնագետների վերապատրաստման ոլորտներում։ Tweet Դիտում՝ 2185