Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա տիկին Մելինդա Գեյթսը $100 մլն կհանգանակեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված հատուկ հիմնադրամին։Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, վկայակոչելով Forbes-ը, հանգանակած գումարը կուղղվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմանը, ախտորոշման միջոցների ուսումնասիրությանը, ինչպես նաեւ Աֆրիկայի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների բնակչության պաշտպանությանը։Նախօրեին ԱՀԿ-ն հայտարարել էր, որ մեկնարկում է միջոցների հավաքագրման արշավ՝ ուղղված վարակի դեմ պայքարի եռամսյա ծրագրի իրականացմանը։ Ընդհանուր առմամբ, կազմակերպությունը խնդրում է բարերարներից $675 մլն։ Այդ գումարից $615 մլն-ը կուղղվի զարգացող երկրներում առողջապահության համակարգերի աջակցմանը, իսկ մնացած $60 մլն-ը՝ սեփական աշխատանքների իրականացմանը: Tweet Դիտում՝ 2567