Amazon-ը դարձել է աշխարհի խոշորագույն գովազդատուն

05.02.2020 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Amazon #գովազդ
Amazon օնլայն ռիթեյլերը դարձել է աշխարհի խոշորագույն գովազդատուն. 2019թ. ընկերությունը գովազդի վրա ծախսել է $11 մլրդ:

Ինչպես հաղորդում է VC.ru-ն, վկայակոչելով GroupM գովազդային հոլդինգը, Amazon-ին բաժին է ընկել համաշխարհային գովազդային ծախսերի 2%-ը:

2019թ. տվյալներով՝ օնլայն ռիթեյլերի՝ գովազդի վրա կատարված ծախսերն ավելացել են 34%-ով ($2,8 մլրդ) եւ կազմել $11 մլրդ: Տասը տարվա ընթացքում ընկերությունն ավելացրել է գովազդային ծախսերը 20 անգամ՝ $593 մլն-ից՝ 2009թ. մինչեւ $11 մլրդ՝ 2019թ.:


Մարքեթինգի վրա կատարված ընդհանուր ծախսերը կազմել են $18,9 մլրդ. $11 մլրդ՝ գովազդի վրա եւ $7,9 մլրդ՝ այլ ծախսեր:

Միաժամանակ, Amazon-ի վաճառքներն աճել են 20%-ով՝ կազմելով $280,5 մլրդ:

Մինչ այդ խոշորագույն գովազդատուն Procter & Gamble կորպորացիան էր: Սակայն 2019թ. P&G-ի գովազդի վրա կատարված ծախսերը նվազել են $350 մլն-ով՝ մինչեւ $6,8 մլրդ: Մարքեթինգի հետ կապված այլ ծախսերը կազմել են $19,1 մլրդ:
Դիտում՝ 4936
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW