Բեզոսի կարողությունը 15 րոպեում ավելացել է $13,2 մլրդ-ով

31.01.2020 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջեֆ Բեզոս
Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը 15 րոպեում ավելացել է $13,2 մլրդ-ով, ինչը տեղի է ունեցել նրա ընկերության բաժնետոմսերի կտրուկ աճի շնորհիվ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:

Նախօրեին Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են 12%-ով: Աճի պատճառ է հանդիսացել ընկերության եռամսյակային հաշվետվության հրապարակումը, որը հերքել է վերլուծաբանների գնահատականները:

Հաշվի առնելով այս ֆոնին աշխատած $13,2 մլրդ-ը՝ Բեզոսի կարողությունը հասել է $129,5 մլրդ-ի:

 Ջեֆ Բեզոսը Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Դիտում՝ 5044

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW