Նոր նշանակումներ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի ղեկավար պաշտոններում

03.02.2020 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գրանթ Թորնթոն Հայաստան» #Գագիկ Գյուլբուդաղյան #Արմեն Հովհաննիսյան
«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը 2020-ը սկսել է կառավարման համակարգի ու կազմակերպչական կառուցվածքի փոփոխություններով:

2020-ի հունվարին «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը ձեւավորել է միասնական կառավարման խորհուրդ, որի նախագահ է ընտրվել Գագիկ Գյուլբուդաղյանը:

«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ տնօրեն է նշանակվել Արմեն Հովհաննիսյանը, իսկ «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ եւ «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ տնօրենների պաշտոնում համապատասխանաբար վերանշանակվել են Գուրգեն Հակոբյանն ու Հակոբ Թադեւոսյանը:

Գագիկ Գյուլբուդաղյանը «Գրանթ Թորնթոն»-ի հայաստանյան անդամ ընկերությունում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ավելի քան 20 տարի, իսկ այժմ նաեւ «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի կառավարման խորհրդի անդամ է:

«Վերջին տարիները մեր ընկերության համար եղել են կայուն աճի ու, որն ավելի կարեւոր է, որակական զարգացման ու նոր հորիզոնների նվաճման շրջան: Մենք շարունակաբար ներդրումներ ենք անում ծառայությունների նոր տեսակների մշակման, մեր թիմի մասնագիտական ներուժի հարստացման մեջ, աշխատում նոր երկրներում ու շուկաներում: Այս ամենն, անշուշտ, ոգեւորիչ է, բայց եւ պահանջում է կառավարման նոր համակարգ, որը հնարավորություն կտա մեզ կյանքի կոչել մեր առավել համարձակ նախագծերը: «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը մի հետաքրքիր փուլ է թեւակոխում, եւ ես վստահ եմ, որ Արմեն Հովհաննիսյանի ղեկավարության ներքո աուդիտորական ծառայություններ մատուցող մեր ընկերությունը նորանոր ձեռքբերումներ կունենա»,- մեկնաբանել է Գագիկ Գյուլբուդաղյանը:

Արմեն Հովհաննիսյանը ֆինանսական կազմակերպությունների աուդիտի եւ հաշվապահական հաշվառման ոլորտի առաջատար մասնագետներից է, որը 2001-ից ղեկավարել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի համապատասխան բաժինը՝ զբաղեցնելով նաեւ ֆինանսական տնօրենի պաշտոնը:

«Իմ մասնագիտական ուղու զգալի հատվածն անցել եմ «Գրանթ Թորնթոն»-ի հետ՝ մասնակիցը լինելով Հայաստանում «աուդիտ» հասկացության ներդրմանը, ոլորտի զարգացմանն ու կայացմանը, եւ այս գործընթացը դեռ ընթանում է: Այսօր էլ մենք ականատեսն ենք օրենսդրական նոր կարգավորումների. աուդիտորական ծառայությունների շուկան շարունակում է փոփոխվել: Հետաքրքիր նախաձեռնություններ ենք նախատեսել, որոնց մասին շուտով կխոսենք: Ցանկանում եմ շեշտադրել, որ ոգեւորիչ զարգացումների հետ մեկտեղ մենք մշտապես հավատարիմ ենք մեր մոտեցմանը. լավագույն փորձառությունն ապահովել մեր հաճախորդի համար՝ հիմնվելով անկախության, վստահության ու որակի սկզբունքների վրա»,- նշել է Արմեն Հովհաննիսյանը:
Դիտում՝ 10424
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW