Փետրվարի 1-ից Արարատբանկում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար գործում է նոր՝ «Արարատ-Կոմֆորտ» 3 տարեկան ավանդատեսակը։«Այն առանձնանում է գրավիչ տոկոսադրույքներով, տոկոսագումարների պահպանմամբ ավանդի նվազեցման հնարավորությամբ, ինչպես նաեւ ավանդի համալրման եւ առանց բանկ այցելելու մայր գումարին տոկոսագումարների ավելացման հնարավորությամբ»,- ասված է հաղորդագրությունում:Արարատբանկի նոր՝ «Արարատ-Կոմֆորտ» ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը դրամի համար սահմանված է 9%, դոլարի դեպքում՝ 4,65%, իսկ եվրոյի համար՝ 2,5%։ Տարեկան տոկոսային եկամտաբերությունը դրամի համար կկազմի 9,41%, դոլարի դեպքում՝ 4,76%, իսկ եվրոյի համար՝ 2,53%։Տոկոսագումարների վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ:Ներդրվող ավանդի նվազագույն չափը սահմանված է՝ 500 000 դրամ, 1000 դոլար, 1000 եվրո, իսկ առավելագույն չափը՝ 100 000 000 դրամ, 200 000 դոլար եւ 200 000 եվրո։«Արարատ-Կոմֆորտ»-ի դեպքում հաճախորդը կարող է համալրել ավանդը պայմանագրի գործողության ժամկետի ողջ ընթացքում, բացառությամբ ավանդի մարման ժամկետին նախորդող 90 օրվա։ Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում բոլոր համալրումների (բացառությամբ կապիտալացված տոկոսագումարների) ընդհանուր գումարը չի կարող գերազանցել ավանդի սկզբնական գումարի մեծությունը։Պայմանագրի գործողության ժամկետի ամբողջ ընթացքում կթույլատրվի նաեւ ավանդի գումարի նվազեցում՝ առանց գումարային եւ ժամկետային սահմանափակման։«Ի տարբերություն այլ ավանդների, այս դեպքում տոկոսագումարները կհաշվարկվեն եւ կվճարվեն հետեւյալ տրամաբանությամբ՝ ավանդի ներդրման օրվանից մինչեւ 3 ամիս լրանալը ավանդը նվազեցնելու դեպքում բոլոր արժույթների համար կվճարվի տարեկան 0,1% դրույքաչափով, ավանդի ներդրման օրվանից 3-ից մինչեւ 6 ամիս ժամանակահատվածում՝ դրամով տարեկան 6%-ի, դոլարով տարեկան 3%-ի, եվրոյով՝ տարեկան 1.5%-ի չափով։ Ավանդատեսակի կարեւորագույն առավելություններից մեկն էլ այն է, որ 6 ամիս հետո ավանդը նվազեցնելու դեպքում հաճախորդը կստանա պայմանագրով սահմանված բոլոր տոկոսագումարները՝ առանց որեւէ վերահաշվարկի (նվազեցման)»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 9597