Փաշինյանն ու Միշուստինը կամրապնդեն տնտեսական երկկողմ դինամիկան

31.01.2020 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Միխայիլ Միշուստին #Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ «ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է կառուցողական հարաբերությունների, հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը»:

«Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապում են շատ սերտ եւ գործընկերային, դաշնակցային հարաբերությունները: Մենք համագործակցում ենք էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, մշակութային-հումանիտար ոլորտներում»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Միխայիլ Միշուստինն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտաքին տնտեսական գործընկերն է՝ 26 տոկոս չափաբաժնով:

«Հանրապետությունում գործում են 2.2 հազար ռուսական ընկերություններ: 2018թ. երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ ինչպես Դուք ասացիք, հասնելով 2 միլիարդ դոլարի: Աճը շարունակվել է նաեւ նախորդ տարի՝ հունվար-նոյեմբերին ավելանալով 17.6 տոկոսով:

Ցանկանում եմ նշել, որ պետք է ամրապնդել այդ դրական միտումը, գտնել գործընկերության նոր ոլորտներ»,- ասել է ՌԴ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, որ «երկու պետությունների միջեւ հարաբերությունները զարգանում են ըստ պլանավորածի՝ շատ լավ»:

«Իհարկե, մեր կառավարությունների եւ երկրների միջեւ միշտ եղել եւ լինելու են լավ ու ջերմ հարաբերություններ, բայց ես կարծում եմ, որ մենք միշտ հնարավորություն ունենք՝ նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները: Ձեզ հետ համագործակցությամբ մենք կարողանալու ենք դա անել»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Միխայիլ Միշուստինի գլխավորած կառավարությունը կպաշտպանի տնտեսական դինամիկան, որն այսօր կա Հայաստանում:

«Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում կհանդիպենք նաեւ Երեւանում, քանի որ, ինչպես այսօր նշվեց, այս տարի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 18670
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW