Հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվությունն աճել է 7,8%-ով

31.01.2020 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#տնտեսական ակտիվություն
2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,8%-ով:

Համեմատության համար նշենք, որ նույն ցուցանիշը 2018թ. հունվար-դեկտեմբերին 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ կազմել էր 5,8%:

Վիճակագրական կոմիտեի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2019թ. հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 4,6%-ով:

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 8,9%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 15%-ով:

Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 1,4%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0,5%-ով: 2019թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ՝ 5,8%-ի չափով (պետական հատված՝ 8,4%, ոչ պետական հատված՝ 3,8%):

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 10,4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 9,4%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 10,8%-ով:

Աննա Այվազյան
Դիտում՝ 1358

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW