Կոնվերս Բանկի եւ ՄաստերՔարդի ակցիայի հաղթողը կմեկնի Փարիզի Դիսնեյլենդ
24.01.2020 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ




Ակցիայի շրջանակում՝ սեպտեմբերի 15-ը դեկտեմբերի 15-ը, անկանխիկ գործարքների շնորհիվ ամենաշատ «Կախարդական» միավորներ կուտակած ՄաստերՔարդ քարտապանը ընտանիքի հետ գարնանը կմեկնի Փարիզ՝ Դիսնեյլենդում Star Wars Experience-ին մասնակցելու համար:
Ակցիայի ամենաակտիվ եւս 4 մասնակից՝ ընտանիքի հետ, հանգիստը կանցկացնի Հայաստանում:
«Ընդհանուր առմամբ, 2019-ին Կոնվերս Բանկն իրականացրել է մեկ տասնյակից ավելի խրախուսման՝ այդ թվում քեշբեք ակցիաներ: Դրանց արդյունքում հաճախորդները որոշ բանկային ծառայություններից օգտվել են արտոնյալ պայմաններով: Իսկ բանկի մոտ երկու տասնյակ հաճախորդ՝ ընտանիքի հետ (2-4 անձ) հանգիստն է անցկացրել Հայաստանում ու արտերկրում՝ Շրի Լանկա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Հունաստան, Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Ավստրիա»,- ասել են բանկում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: