«Երեւան-2800» արծաթե հուշադրամը 3-րդ տեղն է զբաղեցրել

24.01.2020 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Երեւան-2800» #ԿԲ #հուշադրամ
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2018-ին թողարկված «Երեւան-2800» արծաթե հուշադրամը Ռուսաստանում անցկացված «Դրամների համաստեղությունը-2019» 13-րդ միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ «Տարվա հուշադրամը» անվանակարգում։

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «Դրամների համաստեղությունը-2019» մրցույթին մասնակցելու հայտով դիմել է 33 կազմակերպություն 22 երկրից՝ ներկայացնելով 2018-ին թողարկված ավելի քան 220 հուշադրամ։

Հուշադրամները գնահատվել են միջազգային ժյուրիի քվեարկությամբ:
Դիտում՝ 11741

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW