IDBank-ի՝ հաճախորդներին առանց որեւէ առիթի շնորհակալություն հայտնելու եւ անակնկալներ մատուցելու նախաձեռնությունն այս անգամ անցկացվեց «Էրեբունի» մասնաճյուղում։ Արդեն ավանդույթ դարձած Շնորհակալության օրվա անցկացումը տարբեր մասնաճյուղերում հաճախորդներին ավելի մոտ լինելու բանկի առաքելության կարեւոր մասն է։ IDBank-ի հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանի խոսքով՝ նախագիծը լայն արձագանք է գտել հաճախորդների շրջանում, ինչն ավելի է պարտավորեցնում հետեւողական լինել թե՛ սպասարկման որակի բարձրացման, թե՛ շրջակա տարածքների կանաչապատման ու բարեկարգման հարցերում։«Որպես սոցիալապես պատասխանատու կառույց՝ IDBank-ի համար առանցքային է ոչ միայն բարձրորակ ֆինանսական ծառայություններ մատուցելը, այլեւ մշտական հոգատարություն ցուցաբերելն այն միջավայրի հանդեպ, որտեղ ծավալում է իր գործունեությունը։ Բանկը հետեւողականորեն հանձնառու է իր մասնաճյուղերի շրջակա տարածքների բարեկարգման, կանաչապատման, մաքուր ու խնամված միջավայրի ձեւավորման հարցում՝ հավատացած լինելով, որ իրական հոգատարությունը դրսեւորվում է ամեն դետալում՝ թե՛ սպասարկման սրահում, թե՛ դրանից դուրս», - ասաց Սեդա Ավագյանը։Հերթական գործարքն իրականացնելու համար մասնաճյուղ եկած հաճախորդներին սպասում էին հաջողության անիվը, որը պտտելով նրանք շահում էին idcoin-ներ (1 idcoin = 1 դրամ), քաղցր հյուրասիրությունն ու սովորականից տարբերվող յուրահատուկ, տոնական մթնոլորտը։Էրեբունու մասնաճյուղի կառավարիչ Արտավազդ Մկրտումյանն էլ ընդգծեց օրվա կարեւորությունը՝ շնորհակալություն հայտնելով հաճախորդներին իրենց անվերապահ վստահության եւ IDBank-ն ընտրելու համար։«Մեր մասնաճյուղն ամեն օր սիրով սպասարկում է անմիջական շփումը գնահատող բազմաթիվ հաճախորդների։ Նման ջերմ մթնոլորտով ու հաճելի անակնկալներով ուզում ենք եւս մեկ անգամ ընդգծել, թե որքան ենք արժեւորում մեր հաճախորդներին, եւ շարունակելու ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր սպասարկումը միշտ լինի բարձր մակարդակով ու լիովին համապատասխանի հաճախորդների սպասումներին», - ասաց Արտավազդ Մկրտումյանը։Հաճախորդների շնորհակալության օրը կշարունակվի նաեւ IDBank-ի մյուս մասնաճյուղերում՝ նոր անակնկալներ մատուցելով հաճախորդներին։ Tweet Դիտում՝ 462