«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր։ Կուտակված 5,094,763 դրամն ուղղվել է լայնամասշտաբ անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքների իրականացմանը՝ նպաստելով տեղական կենսաբազմազանության պահպանմանը։ Նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» ՀԿ-ն է, որը խնամք, կրթություն եւ ապաստան է տրամադրում սոցիալապես անապահով երեխաներին եւ միայնակ տարեցներին, ինչպես նաեւ աջակցում ճգնաժամում հայտնված ընտանիքներին։ Կուտակված մեկ դրամները կազմակերպությանը հնարավորություն կտան նոր ուսումնական տարվան ընդառաջ իր շահառու հանդիսացող երեխաներին ապահովել անհրաժեշտ դպրոցական հագուստով եւ գրենական պիտույքներով։Իդրամի եւ IDBank-ի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանն ընդգծել է համագործակցության յուրահատկությունը։«Նոր ուսումնական տարին յուրաքանչյուր երեխայի համար երազանքների ու մեծ ճանապարհի սկիզբ է, եւ մեր նպատակն է, որ որեւէ փոքրիկ սոցիալական անհավասար պայմանների պատճառով անմասն չմնա այս բերկրանքից։ Ուրախ ենք, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շնորհիվ «Օրրանի» շահառու հանդիսացող երեխաները ուսումնական տարին կսկսեն լիարժեք պատրաստված՝ անհրաժեշտ դպրոցական հագուստով ու գրենական պիտույքներով։ Սա լավագույնս փաստում է, որ հանրային միասնականությունն ու հոգատարությունը կարող են հանգեցնել իրական փոփոխությունների»,- նշել է Տաթեւիկ Վարդեւանյանը։«Օրրան» ՀԿ-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի խոսքով՝ նման համագործակցությունները նպաստում են հասարակության խոցելի խմբերին տրամադրվող աջակցության ընդլայնմանը։«Բարձր ենք գնահատում Իդրամի եւ IDBank-ի հետ մեր համագործակցությունը։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ստացված միջոցներն ուղղվելու են սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Օրրանի» երեխաներին դպրոցական հագուստով ու գրենական պիտույքներով ապահովելուն։ Ընդհանուր արժեքների եւ փոխադարձ վստահության վրա հիմնված այս գործընկերությունը մեզ հնարավորություն է տալիս օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն»,- ասել է Արմինե Հովհաննիսյանը։««Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային եւ կրթական կարեւոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաեւ Իդրամի եւ IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկական դրամ կուղղեն կարեւոր ծրագրերի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:Իդրամի եւ IDBank ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5114