«Լիդիանը» մեկնաբանում է վերակազմավորման գործընթացը

24.01.2020 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան
«Լիդիան»-ը նոր տեղեկություններ է ներկայացրել վերակազմավորման գործընթացի վերաբերյալ:

«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը (TSX:LYD) հայտարարել է, որ ընկերությանը եւ նրան ուղղակիորեն եւ անուղղակիորեն ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություններին, այն է՝ Lydian Canada Ventures Corporation (այսուհետ՝ «Լիդիան Կանադա») եւ Lydian U.K. Corporation Limited (այսուհետ՝ «Լիդիան ՄԹ»), Ընկերության պարտատերերի հետ համաձայնության ակտով (այսուհետ՝ ԸՊՀԱ) նախկինում տրամադրված պաշտպանությունը երկարաձգվել է մինչեւ սույն թվականի մարտի 2-ը։  

«Միաժամանակ ԸՊՀԱ-ի պաշտպանության շրջանակում վարկատուներն ու այլք զերծ են մնում ընկերության, «Լիդիան Կանադա», «Լիդիան ՄԹ» եւ նրանց պատկանող մի շարք ուղղակի դուստր ընկերությունների, այդ թվում՝ «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ որեւէ պահանջ ներկայացնելուց»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1727
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW