Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել հունվարի 27-ի աշխատանքային օրը փետրվարի 1-ի շաբաթ օրը տեղափոխելու մասին։Այդպիսով քաղաքացիները կհանգստանան չորս օր՝ հունվարի 25-28-ը:Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաեւ Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելել է, որ նմանատիպ որոշում են ընդունելու նաեւ մայիսի 28-ի հետ կապված. մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է, եւ եւս չորս օր լինելու է ոչ աշխատանքային: Դրա փոխարեն աշխատանքային կդառնա հունիսի 6-ը: Tweet Դիտում՝ 11977