Հայաստանը՝ Վրաստանի առեւտրային 5-րդ խոշոր գործընկեր

22.01.2020 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #առեւտուր #Հայաստան
Հայաստանը ներառվել է 2019-ին Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների տասնյակում:

Ինչպես հաղորդում է Newsgeorgia-ն, այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալները, որոնց համաձայն՝ Վրաստանում անցած տարի արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 2,7%-ով ու կազմել $12,8 մլրդ:

2019-ին, 2018-ի համեմատ, 1,8%-ով ավելացել է Վրաստանի առեւտրաշրջանառությունը ԱՊՀ երկրների հետ՝ կազմելով  $4,4 մլրդ:

ԱՊՀ երկրներ արտահանումն ավելացել է 20%-ով՝ մինչեւ $2 մլրդ, իսկ ներկրումը կրճատվել 9,5%-ով՝ կազմելով $2,4 մլրդ:

2019-ին Վրաստանի առեւտրային գործընկերների տասնյակը հետեւյալն է.

1.    Թուրքիա — $1,8 մլրդ
2.    Ռուսաստան — $1,5 մլրդ
3.    Չինաստան — $1,1 մլրդ
4.    Ադրբեջան -$1,1 մլրդ
5.    Հայաստան — $679,7 մլն
6.    Ուկրաինա — $659,5 մլն
7.    ԱՄՆ — $521,9 մլն
8.    Գերմանիա — $497,4 մլն
9.    Բուլղարիա — $408,2 մլն
10.    Ռումինիա — $390,2 մլն
Դիտում՝ 3308
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW