Queen խմբին նվիրված հուշադրամներ են թողարկվել

22.01.2020 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Queen #հուշադրամ #Բրայան Մեյ
Մեծ Բրիտանիան շրջանառության մեջ է դրել հուշադրամներ՝ նվիրված Queen խմբին:

Ինչպես հաղորդում է RBC-ն, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պետական դրամատունը, Queen-ը դարձել է առաջին երաժշտական խումբը, որի սիմվոլիկան տպագրված է բրիտանական հուշադրամների վրա: Բացի այդ, Queen-ին նվիրված հուշադրամները դրամատան «Երաժշտության լեգենդները» շարքում դարձել են առաջինը:

Հուշադրամների դիզայնը հավանության է արժանացել խմբի նախկին անդամների՝ կիթառահար Բրայան Մեյի եւ թմբկահար Ռոջեր Թեյլորի կողմից:  

Մեյը հուշադրամներից մեկը (հինգ ֆունտ անվանական արժեքով) ցուցադրել է տեսահոլովակում: «Հուշադրամի դիմերեսին թագուհու (Եղիսաբեթ II) պատկերն է, իսկ մյուս կողմում՝ Queen-ի: Նման բան դեռեւս չէր եղել»,- ասել է Մեյը:


Հուշադրամի դարձերեսին կարելի է տեսնել Queen բառը, ինչպես նաեւ խմբի լոգոտիպը, որը հայտնվել էր 1973թ. լույս տեսած առաջին ալբոմի շապիկին:

Հուշադրամների արժեքը կկազմի £13–15. դրանք վաճառվում են երաժշտական ձայնասկավառակների տուփին նմանվող պատյաններով: Կա նաեւ հուշադրամների սահմանափակ սերիա, որը վաճառվում է հատուկ պատյաններով: Այս դեպքում ամենաթանկ տարբերակը գնահատվում է £2020:
Դիտում՝ 5157

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW