Փաշինյան. Ամանորին 9 մլրդ դրամի հավելյալ շրջանառություն ենք ունեցել

22.01.2020 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #դրամաշրջանառություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ 2019-ի դեկտեմբերի 28-ից մինչեւ 2020-ի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա հետ համեմատ արձանագրվել է ավելի քանի 9 մլրդ դրամի հավելյալ դրամաշրջանառություն:

Ավելի վաղ կառավարությունը որոշում էր կայացրել 271 մլն դրամ հատկացնել Երեւանի քաղաքապետարանին՝ ամանորյա միջոցառումները կազմակերպելու համար:

«Զրո լումայի կորուստ ունենալով՝ Հայաստանում ապահովեցինք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ շրջանառություն: Բացի այդ, ամենամեղմ հաշվարկների արդյունքով, այս հավելյալ առեւտրաշրջանառության արդյունքում գեներացվելու է մոտավորապես 325 մլն դրամի հարկ»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դրամաշրջանառությունից մոտավորապես 4 մլրդ դրամը եղել է մարզերում:

«Արագածոտնի մարզում ապահովվել է 268 մլն դրամի, Արարատում՝ 254 մլն դրամի, Արմավիրում՝ 1 մլրդ 777 մլն դրամի, Գեղարքունիքում՝ 228 մլն դրամի, Լոռիում՝ 249, Սյունիքում՝ 124 մլն դրամի, Կոտայքում՝ 416 մլն դրամի, Վայոց ձորում՝ 108 մլն դրամի, Շիրակում՝ 342 մլն դրամի, Տավուշում՝ 79 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն»,- ասել է վարչապետը:
Դիտում՝ 1255
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW