“ԱրմենՏելը” կանցկացնի պայմանագրային բաժանորդների բիլինգային համակարգի միգրացիա

29.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 29 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏել” բջջային օպերատորը կանցկացնի պայմանագրային /post-paid/ բաժանորդների բիլինգային համակարգի միգրացիա:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԱրմենՏելի” IT-տնօրեն Ռուսլան Շիրյաեւն այսօր ասել է, որ միգրացիան կիրականացվի հունվարի 31-ի ժամը 20:30-ից մինչեւ փետրվարի 2-ի ժամը 10:00-ը:

Շիրյաեւի խոսքերով, նոր բիլինգային համակարգի ներդրման գործընթացի ավարտից հետո “ԱրմենՏելի” պայմանագրային բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել մի շարք նոր ծառայություններից, մասնավորապես` վճարումներ կատարել վճարային քարտերի եւ cash in մեքենաների միջոցով:

Ռուսլան Շիրյաեւը նաեւ հայտնել է, որ բաժանորդները կկարողանան ստանալ իրենց հաշիվները էլեկտրոնային փոստով, ինչպես նաեւ կառավարել իրենց ծառայություններն ինտերնետի միջոցով: Բացի այդ, նշել է “ԱրմենՏելի” IT-տնօրենը, նոր բիլինգային համակարգը բաժանորդներին հնարավորություն կտա “ինքնուրույն սահմանել գումարի այն չափը, որից ավել նրանք չեն ցանկանում ծախսել բջջային կապի վրա”:

Բիլինգային համակարգի միգրացիայի ընթացքում պայմանագրային բաժանորդները չեն կարողանա վճարումներ կատարել: “Միգրացիայի գործընթացը չի ազդի կապի որակի վրա, եւ կվերաբերվի միայն բաժանորդների հաշիվներին: Այդ իսկ պատճառով ընկերությունը բաժանորդներին խնդրում է կատարել վճարումները մինչեւ նշված ժամկետը”,- ասել է Շիրյաեւը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6732
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW