Միխայիլ Միշուստինը նշանակվել է Ռուսաստանի վարչապետ

16.01.2020 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Միխայիլ Միշուստին #Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Միշուստինին նշանակել է Ռուսաստանի վարչապետ, ասված է Կրեմլի կայքում:

Հունվարի 15-ին ՌԴ կառավարությունը հրաժարական էր տվել: Նույն օրը Վլադիմիր Պուտինը երկրի վարչապետի պաշտոնում առաջարկել էր ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:


Միխայիլ Միշուստինի կենսագրության մանրամասները հասանելի են այս հղումով:
Դիտում՝ 4396

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW