Նախատեսվում է ավելացնել ապահովագրվող մշակաբույսերի թիվը

16.01.2020 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իռա Փանոսյան #Նարեկ Հովակիմյան
c գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները Արարատի մարզի համայնքների ղեկավարներին եւ ֆերմերներին են ներկայացրել  ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը:

Նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը ներկայացրել է 2019-2024-ի տավարաբուծության զարգացման, Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման, ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերը, դրանցից օգտվելու առավելությունները։

Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանն էլ ներկայացրել է 2019-ից Հայաստանում մեկնարկած գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակում «կարկուտ ու հրդեհ» եւ «գարնանային ցրտահարություն» ռիսկերից ապահովագրվելու է երկու մշակաբույս՝ ծիրանը եւ խաղողը:


Նարեկ Հովակիմյանի փոխանցմամբ՝ հետագայում նախատեսվում է ապահովագրել նաեւ դեղձը, խնձորը եւ հացահատիկային մշակաբույսերը։
Դիտում՝ 1900

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW