2019թ. Վրաստան է այցելել 9 357 964 միջազգային ճանապարհորդ եւ զբոսաշրջիկ, ինչը, Վրաստանի տուրիզմի ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլիի խոսքով՝ ռեկորդային ցուցանիշ է։Ինչ վերաբերում է միջազգային այցելուներին, ապա նրանց թիվը կազմել է 7,8 մլն մարդ, ինչը 7,8%-ով ավելի է 2018թ. ցուցանիշից։Միջազգային այցելուների թիվը, որոնք Վրաստանում անցկացրել են մեկ եւ ավելի օր, 2019թ․ գերազանցել է 5 մլն 80 հազ-ը, ինչը 6,9%-ով (323,6 հազ․) ավելի է նախորդ տարվա տվյալներից։ 12.04.2018 | 17:46 Վրաստանն այս տարի զբոսաշրջությունից $3 մլրդ եկամուտ է ակնկալում Ինչպես հաղորդում է Newsgeorgia գործակալությունը, միջազգային այցելուների թվով 2019թ․ առաջատար դիրքում է Ադրբեջանը. Վրաստան է այցելել այդ երկրի մոտ 1,6 մլն քաղաքացի, ինչը 7,2%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։Ռուսաստանից Վրաստան կատարվել է շուրջ 1,5 մլն այցելություն, աճը՝ 4,8%:Երրորդ տեղում Հայաստանն է։ Անցած տարի Հայաստանից Վրաստան է այցելել մոտ 1,4 մլն ճանապարհորդ, աճը կազմել է 7,6%։Թուրքիայի քաղաքացիները Վրաստան են կատարել շուրջ 1,2 մլն այցելություն, աճը՝ 5,3%։2018թ․ տվյալներով՝ Վրաստանում զբոսաշրջությունից ստացած եկամուտը կազմել է $3,2 մլրդ (աճը՝ 19,1%)։ Զբոսաշրջության մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում կազմել էր 7,6%։ Tweet Դիտում՝ 7267