Վրաստանն այս տարի զբոսաշրջությունից $3 մլրդ եկամուտ է ակնկալում

12.04.2018 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #զբոսաշրջություն
2017-ին Վրաստանը զբոսաշրջության ոլորտից ստացել է $2,7 մլրդ եկամուտ, իսկ այս տարի փորձագետներն ակնկալում են, որ այս ցուցանիշը կհասնի մինչեւ $3 մլրդ-ի:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, 2018թ. երեք ամսում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է ավելի քան $0,5 մլրդ եկամուտ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 31,3%:


Ընթացիկ տարվա միայն մարտ ամսին զբոսաշրջությունից եկամուտն աճել է մինչեւ $237 մլն: Այդ ամսում երկիրն ունեցել է 578,5 հազ. միջազգային այցելու, ինչը 67,4 հազարով գերազանցում է նախորդ տարվա մարտ ամսվա ցուցանիշը:

Ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկների թիվը մարտին ավելացել է 33%-ով, իսկ միջազգային այցելուներինը՝ 13,2%-ով:
Դիտում՝ 5551

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW