ԱՄՆ-ը սպառնում է փակել մուտքը դեպի Իրաքի Կենտրոնական բանկի հաշիվ

13.01.2020 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wall Street Journal #Իրաք #ԱՄՆ
ԱՄՆ Պետքարտուղարությունը զգուշացրել է Իրաքին, որ կարող է փակել մուտքը դեպի երկրի Կենտրոնական բանկի հաշիվ, որը գտնվում է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում, գրում է The Wall Street Journal-ը:

Այս միջոցը նախատեսված է այն դեպքում, եթե Բաղդադն ամերիկյան զորքերը դուրս բերի օդային հարվածից հետո, որի հետեւանքով զոհվեց իրանցի գեներալ Սուլեյմանին։

Պարբերականը գրում է, որ Իրաքը, ինչպես եւ մի շարք այլ երկրներ, կառավարական հաշիվները վարում է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում՝ որպես երկրի ֆինանսների կառավարման կարեւոր բաղադրիչ՝ ներառյալ նավթի վաճառքից ստացված եկամուտները։

Հաշիվներին հասանելիություն չունենալը կարող է սահմանափակել Իրաքի կողմից այդ եկամուտների օգտագործումը, ինչը կարող է հանգեցնել երկրում ֆինանսական ճգնաժամի։

WSJ-ը, վկայակոչելով Իրաքի կառավարության պաշտոնյային, գրում է, որ ամերիկյան կողմը երկրի վարչապետին նախազգուշացումը փոխանցել է հեռախոսով դեռեւս հունվարի 8-ին։

Պաշտոնական Վաշինգտոնը, Բաղդադը, ինչպես նաեւ ԱՄՆ Դաշնային պահուստային խորհուրդը հրաժարվել են մեկնաբանություններից։

«Ֆինանսական սպառնալիքը տեսական բնույթ չի կրում․երկրի ֆինանսական համակարգը սահմանափակվեց 2015-ին, երբ ԱՄՆ-ն մի քանի շաբաթով դադարեցրեց մուտքը դեպի Իրաքի Կենտրոնական բանկի հաշիվ՝ մտավախություն ունենալով, որ թույլ կարգավորվող շուկայի պատճառով դրամական միջոցները ներթափանցում են իրանական բանկեր եւ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորում»,- գրում է պարբերականը:
Դիտում՝ 1578
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW