IDBank-ը, ավանդույթի համաձայն, իր «Նվիրի՛ր երազանք» նախաձեռնության շրջանակում այս տարի էլ իրականացրել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի երեխաների ամանորյա ցանկությունները։ Բանկում նշել են, որ IDBank-ի աշխատակիցները նախ մեկնել են Չինարի, մեծ սիրով ու հոգատարությամբ լսել երեխաներին, գրանցել նրանց երազանքները։ Բանկի ՄՌԿ վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանը մեծ ոգեւորությամբ է խոսում արդեն ավանդական դարձած այս նախաձեռնության մասին: «Ընդամենը մի քանի օրում բանկի սպասասրահի տոնածառի շուրջը գրեթե անանցանելի էր։ Աշխատակիցները, բացի երեխաների ցանկություններից, նրանց համար նաեւ տաք հագուստ եւ քաղցրավենիք էին պատրաստել։ Ամեն տարի մենք մեծ հաճույքով ու նվիրումով ենք սպասում այս իրադարձությանը։ Այս տարի ընտրել էինք Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը․ չեք պատկերացնի, թե ինչ էինք զգում, երբ ամեն մի երեխայի աչքերը նվերը բացելիս աննկարագրելի փայլում էին։ Հուզիչ էր նաեւ ծնողների արձագանքը, որովհետեւ նրանք սոցիալական ծանր պայմաններից ելնելով հաճախ չեն կարողանում իրագործել իրենց փոքրիկների երազանքները»,- ասել է Սոնա Մանուչարյանը։Նախաձեռնության նպատակը հեռավոր մարզերի երեխաներին ուրախություն պարգեւելն է։ Համայնքային խնդիրներն IDBank-ի ուշադրության կենտրոնում են, եւ բանկն ամեն տարի ընտրելով հեռավոր մարզերի որեւէ գյուղ՝ առաջնորդվում է որոշակի չափանիշներով՝ հաշվի առնելով տվյալ համայնքի ընդհանուր սոցիալական խնդիրներն ու մարտահրավերները։ «Կարեւորն այն է, որ 50-ից ավելի երեխաների երազանքները իրականացրել ենք, եւ սա արել ենք մեծ հաճույքով ու նվիրումով»,- եզրափակել է Սոնա Մանուչարյանը։ Tweet Դիտում՝ 19361