ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է #varkvtb նոր ակցիա, որի միջոցով հաճախորդը հնարավորություն կստանա զրոյացնել իր վարկի տոկոսադրույքը 1 տարի ժամկետով: Բանկում նշել են, որ ակցիայի ընթացքում, որը կտեւի 01.12.2019 - 01.12.2020, վարկ ձեւակերպելիս, հաճախորդները կստանան հատուկ ինքնակպչուն պիտակ:Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է.- պիտակը փակցնել ձեր տան/մեքենայի պատուհանին կամ նոութբուքին/հեռախոսին,- լուսանկարել,- տեղադրել Ձեր ֆեյսբուքյան անձնական էջում,- Ձեր հրապարակման մեջ նշել ՎՏԲ-Հայաստան Բանկի էջը,- նշել Ձեր անուն, ազգանուն հայրանունը եւ անձնագրի վերջին 3 նիշերը,- նշել #varkvtb:«Այնուհետեւ գործը հեշտանում է՝ հավաքել ամենաշատ թվով հավանումները (like) եւ կիսումները (share), որը հնարավոր է իրականացնել ընկերների օգնությամբ:Բանկը իր հերթին, եռամսյակային կտրվածքով՝ եռամսյակի վերջին օրը 18:30-ին, կհայտարարի ամենաշատ թվով հավանումներ եւ կիսումներ հավաքած (միասին վերցրած) 3 հաղթող մասնակիցների անունները, որոնք որպես մրցանակ կստանան իրենց վարկի տոկոսագումարների զրոյացում՝ 1 տարի ժամկետով:Բացի 3 գլխավոր մրցանակներից՝ բանկի տեսանկյունից բոլոր գեղեցիկ եւ յուրօրինակ հրապարակումներ կատարող մասնակիցները եւս կպարգեւատրվեն:Ուշադրություն, ակցիային չեն մասնակցում հրապարակումները, որոնք.- կատարվել են բիզնես-էջի միջոցով,- կատարվել են մինչ ակցիայի մեկնարկը,- գովազդում են այլ ապրանքանիշ,- հավաքել են կեղծ հավանումներ:Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի հրապարակումը հավանել եւ կիսվել 1 անգամ, նաեւ հնարավոր է հաղթել 1 անգամ:ՎՏԲ-Հայաստան Բանկը ցանկանում է #varkvtb ակցիայի մասնակիցներին հաջողություն եւ սպասում է իր ֆեյսբուքյան էջում գեղեցիկ եւ հետաքրքիր հրապարակումների»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 8319