ՊԵԿ-ը հորդորում է՝ սահմանահատումն իրականացնել Բավրայի անցակետով

25.12.2019 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Բավրա
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, ամանորյա տոներին ընդառաջ, հորդորում է Թուրքիայից ՀՀ ապրանքներ փոխադրող անձանց ուղեւորատար ավտոբուսներով կամ բեռնատարներով փոխադրվող բեռների սահմանահատման համար ընտրել անհրաժեշտ թողունակություն ունեցող Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետը:

«Հաշվի առնելով նախատոնական շրջանում տուրիստական ավտոբուսներով երրորդ երկրներից Հայաստան ժամանող ուղեւորների եւ նրանց ուղեբեռների ավելացող հոսքը եւ Արեւելյան մաքսատուն-վարչության Գոգավանի անցումային կետի սահմանափակ թողունակությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն չի կարող երաշխավորել Գոգավանի անցումային կետում մաքսային հսկողության հետ կապված մաքսային գործառնությունների արագ իրականացումը»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Դիտում՝ 1945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW