AEPLAC-ի տնօրենը հայտարարել է համաշխարհային տնտեսության բացասական միտումներին ԿԲ-ի համարժեք արձանգանքի կարեւորության մասին

24.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 24 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ԱՄՆ տնտեսական անկումը կազդի Հայաստանի վրա` մասնավորապես ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտների ծավալների կրճատմամաբ, կարծիք է հայտնել Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավունքի խորհրդատվական կենտրոնի (AEPLAC) հայկական տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ ԱՄՆ ֆինանսական ճգնաժամն ազդել է ինչպես համաշխարհաին ֆինանսական, այնպես էլ էներգակիրների շուկաների վրա: “Նավթի գները նվազել են 4%-ով, եւ դա չի կարող չազդել ռուսական տնտեսության վրա, եւ համապատասխանաբար` Հայաստանում ներդրումների եւ տրանսֆերտների ծավալի վրա”,- ասել է Տիգրան Ջրբաշյանը:

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է Հայաստանի Կենտրոնական բանկի համարժեք արձանգանքը, որտեղ արդեն մի քանի ամիս է մշակվում են գլոբալ տնտեսության բացասական միտումների հակազդման տարբերակները:

“Հայաստանի տնտեսական աճը կշարունակվի, սակայն հնարավոր է դրա տեմպերի նվազումը”,- ասել է Տիգրան Ջրբաշյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7514
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW