Visa Mini Fob՝ Կոնվերս Բանկի նոր առաջարկը հաճախորդներին
24.12.2019 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Կոնվերս Բանկը ներկայացրել է հարցեր ու պատասխաններ՝ նոր առաջարկի մասին:
Ի՞նչ է Visa Mini Fob-ը:
Visa Mini Fob-ը Visa վճարահաշվարկային համակարգի Classic տեսակի հիմնական քարտին կից/հավելյալ քարտ է, որը հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել գործարքներ անհպում եղանակով: Այն Կոնվերս Բանկի կողմից կտրամադրվի իր աքսեսուարով՝ սիլիկոնե թեւնոց, կախազարդ (брелок) եւ այլն:
Ի՞նչ հնարավորություններ է տալիս Visa Mini Fob-ը:
Դրանով կարելի է իրականացնել նույն անհպում գործարքները, ինչ անհպում քարտով: Այն կարող եք պատվիրել նաեւ Ձեր ընտանիքի անդամների համար եւ սահմանել ամսական օգտագործման սահմանաչափ: Visa Mini Fob-ով մինչեւ 10 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով օրական առավելագույնը 3 գործարք կատարելու դեպքում PIN-կոդի մուտքագրում չի պահանջվի:
Արդյո՞ք կան նմանատիպ այլ առաջարկներ:
Այս պահին բանկն իր հաճախորդներին է առաջարկում նաեւ Visa Pay Sticker-ներ: Դրանք հիմնական քարտին կցված Visa Classic տեսակի անհպում քարտային պիտակներ են, որոնք կարելի է ամրացնել հեռախոսներին կամ աքսեսուարներին եւ օգտագործել անհպում եղանակով գնումների/վճարումների, ինչպես նաեւ կանխիկացումների համար:
Որտե՞ղ կարելի է օգտագործել դրանք:
Visa Mini Fob-ը եւ Visa Pay Sticker կարելի է օգտագործել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կորստի դեպքում դրանք կարելի է բլոկավորել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: