ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ ամփոփել է ընթացիկ ծրագրերի արդյունքները եւ քննարկել 2020-ին նախատեսվող նոր նախաձեռնությունները:Փոխնախարարը կարեւորել է 2019-2023-ին ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման, 2019-2024-ին տավարաբուծության զարգացման, փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքների կառուցման, փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրերը: Առաջիկայում նախատեսվող ծրագրերի թվում Արտակ Քամալյանն առանձնացրել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման եւ հաշվառման ծրագիրը, որն ուղղված է հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի ստեղծմանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը եւ հետագծելիության բարելավմանը, կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակի, ինչպես նաեւ սննդամթերքի անվտանգության ապահովմանը: Ընդգծելով թիմային աշխատանքի կարեւորությունը` փոխնախարարը վստահություն է հայտնել, որ նախարարության ստորաբաժանումների համատեղ ջանքերով եւ համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի գյուղատնտեսության ոլորտում հասնել ավելի բարձր արդյունքների: Tweet Դիտում՝ 1342