ՏԶՆԿ. 2019-ին գրանցված ուշագրավ 10 փաստ
20.12.2019 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ /


- Գյուղատնտեսության ոլորտը անկում է գրանցել, իսկ տնտեսական աճի տեմպինհ իմնականում նպաստել են առեւտուրը եւ ծառայությունները՝ մասնավորապես շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը եւ այլն:
- Չլուծված Ամուլսարի հանքի շահագործման հարց, բայց միեւնույն ժամանակ հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ոլորտի աճ՝ 20.5%-ով:
- Մինչեւ սեպտեմբերը կառավարությունը որոշակիորեն նվազեցնելով եւ հետաձգելով արտաքին պետական պարտքի ավելացումը սեպտեմբերին անցել է ի սկզբանե պլանավորած գործողությանը՝ պետական պարտքը ավելացնելու հիմնական բեռը տեղափոխելով 2019թ.-ի չորրորդ եռամսյակ:
- Արտահանման ծավալներն ու արտարժույթի արտահոսքն աճել են (աճուրդով մեքենաների գնում, ներդրումային գործունեությունից եկամուտ եւ այլն):
- 2019թ.-ին գրանցված աշխատողների թվաքանակի զգալի աճ է արձանագրվել, սակայն դրանց մեծ մասը կազմում են չգրանցված աշխատողները, իսկ գործազրկությունը դեռեւս մնում է բարձր մակարդակի վրա
- Հարկային եկամուտների զգալի աճ, որն ուղեկցվել է ծախսերի՝ հատկապես կապիտալ ծախսերի մեծ չափերի հասնող թերակատարմամբ:
- Միջին ամսական աշխատավարձի աճ, որը, սակայն, ուղեկցվել է ակցիզային հարկերի բարձրացմամբ:
- Օրենսդրական փոփոխությամբ բարձրացել է նվազագույն աշխատավարձը, որը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը, սակայն 2020թ.-ին սոցիալական վճարը աշխատողի համար կդառնա 5%՝ ներկայիս 2.5%-ի փոխարեն:
- Համեմատաբար ցածր գնաճի մակարդակ, սակայն առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների՝ թռչամսի, մակարոնեղենի, բանջարեղենի եւ հատկապես կարտոֆիլի զգալի բարձրացում:
- Թեեւ գրանցել ենք ընդհանուր օտարերկրյա ներդրումների աճ, սակայն զուտ հոսքերի մասով (զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների եւ մարումների տարբերություններն են) ունենք զգալի անկում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: