Իրացվելիության համաշխարհային ճգնաժամն ազդել է ադրբեջանական բանկերի արտաքին փոխառությունների պայմանների վրա
24.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ /
Ադրբեջանի առաջատար Bank Standard մասնավոր բանկը հրաժարվել է 2008 թվականին հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների վերանայումից, ասել է բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Ջավիդ Գուլիեվը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Տրենդին, ավելի վաղ բանկը հայտարարել էր տոկոսոդրույքների հնարավոր իջեցման (ներկայումս դրանք կազմում են տարեկան 18%) եւ վարկերի տրամադրման ժամկետները 5-ից 10 տարի երկարացնելու մասին:
Այդ ծրագրերի հետաձգումը Գուլիեվը պայմանավորել է իրացվելիության համաշխարհային ճգնաժամի հետ, ինչի հետեւանքով ներդրողները հրաժարվում են զարգացող երկրներում ներդրումներ կատարելուց, այդ թվում` Ադրբեջանում:
“Նրանք պատրաստ են վարկեր տրամադրել երկու-երեք տարով, սակայն 10 տարուց ոչ ավել, այդ իսկ պատճառով Bank Standard-ը մտադիր է սպասել շուկաների կայունացմանը: Մենք զրուցել ենք ներդրողների հետ եւ համؕƕޕŕ̠ենք, որ չենք կարող “երկար” փողեր ներգրավել հիփոթեքայի համար”,- ասել է Ջավիդ Գուլիեվը:
2008 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Bank Standard-ը նախատեսում է բացել մասնագիտացված հիփոթեքային կենտրոն` “Հիփոթեքա” մասնաճյուղը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: