ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ինքնուրույն, առանց բանկ այցելելու եւ անգամ առանց Կոնտակտային կենտրոն զանգահարելու, լրացնել դրամական փոխանցումներ ստանալու հայտ բանկի պաշտոնական կայքում՝ online տարբերակով:Բանկի պաշտոնական կայքում հայտ լրացնելով՝ հաճախորդները կարող են ստանալ Unistream, MoneyGram, Converstransfers, Intelexpress, TelCell եւ BEST համակարգերով ուղարկված դրամական փոխանցումները ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard/Visa քարտերին:«Դրամական փոխանցում ստանալը կտեւի հաշված րոպեներ»,- հայտնում են բանկից:Հայտը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել բանկի պաշտոնական կայք եւ լրացնել հետեւյալ պահանջվող տեղեկատվությունը ` - Ազգանուն/Անուն,- Դրամական փոխանցման ծածկագիր,- Փոխանցման գումար եւ արժույթ (նաեւ փոխանցման ստացման նախընտրելի արժույթ),- Քարտի համար,- Բջջային հեռախոսահամար:Փոխանցումը կհաշվեգրվի հաճախորդի քարտին 20 րոպեի ընթացքում՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը՝ 09:00-19:30-ը, իսկ շաբաթ օրը՝ 10:00-17:00-ը: Մնացած դեպքերում հայտը կմշակվի հաջորդ աշխատանքային օրը ժամը 09:00-ից: Փոխանցման գումարը քարտին փոխանցվելու փաստի մասին տեղեկատվությունը հաճախորդին կուղարկվի SMS հաղորդագրության միջոցով՝ հայտում նշված բջջային հեռախոսահամարին:Փոխանցման գումարը քարտին հաշվեգրելուց հետո հաճախորդը կարող է գումարը ստանալ ՀՀ դրամով անվճար/առանց միջնորդավճարի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից կամ արտարժույթով՝ մասնաճյուղերի տարածքում:Բանկում հիշեցրել են, որ VTB-Transfer քարտերի քարտապանները (քարտը հատուկ նախատեսված է արտերկրից հաճախ դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների համար) կարող են օգտվել հետեւյալ արտոնություններից.- արտարժույթի փոխարկման արտոնյալ փոխարժեք՝ դրամական փոխանցումը քարտին ստանալու պահին,- մինչեւ 1 միլիոն դրամ գումարի չափով վարկային գիծ ստանալու հնարավորություն՝ ելնելով դրամական փոխանցումների ստացման պատմությունից:VTB-Transfer քարտի սպասարկման ամսական վճարը կազմում է 60 դրամ, եթե հաճախորդը ստանում է ամիսն առնվազն 1 դրամական փոխանցում: Tweet Դիտում՝ 9146