Ադրբեջանի Միջազգային բանկը 10 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Nordic Investment Bank-ի (NIB) հետ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Տրենդին, ներգրավված միջոցները բանկի կողմից կարող են օգտագործվել ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար, որոնցում ապրանքների եւ ծառայությունների մի մասն ունի սկանդինավյան, կամ մերձբալթյան ծագում: Ըստ համաձայնագրի պայմանների, միջոցները կարող են օգտագործվել ծրագրերի իրագործման ցանկացած ծախսերի համար: Nordic Investment Bank-ի հետ համաձայնագրի ստորագրումը թույլ կտա ԱՄԲ-ին ավելացնել սկանդինավյան եւ մերձբալթյան երկրների հետ աշխատանքային կապեր ունեցող բանկի կորպորատիվ հաճախորդների ծրագրերի երկարաժամկետ ֆինանսավորումը: Nordic Investment Bank-ը միջազգային առաջատար ֆինանսական հաստատություններից է, որը ստեղվել է 1975 թվականին: Ներկայումս նրա անդամներն են Դանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան: Բանկի գործունեության առաջնահերթային ուղղություններն են արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացումը` ինչպես անդամ-երկրների տարածքում, այնպես էլ արտասահմանում: Բանկի ակտիվները կազմում են մոտ 18 մլրդ եվրո: Գլխավոր գրասենյակը գտնվում է Հելսինկիում: Tweet Դիտում՝ 7741