Նոր Cashback ակցիա Ինեկոբանկի կողմից
17.12.2019 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 23-ը բոլոր InecoPay օգտատերերը, կատարելով անկանխիկ վճարումներ Երեւանի եւ ՀՀ մարզերի մի շարք սուպերմարկետներում, սրճարաններում, դեղատներում, ռեստորաններում եւ արագ սննդի կետերում, իրենց վճարման դիմաց կստանան 5%-ի չափով հետվճար (Cashback):
«Ինեկոբանկը Հայաստանում անկանխիկ գործարքների մշակույթը զարգացնելու եւ խրախուսելու նպատակով մեկնարկել է «Վճարի՛ր արագ, Վճարի՛ր շահավետ» cashback ակցիան։ Ակցիայի շրջանակում գործընկեր առեւտրի եւ ծառայությունների ոլորտի կետերում InecoPay վճարումներ կատարող հաճախորդները կստանան իրենց բոլոր գործարքների հանրագումարի 5%-ի չափով հետվճար։ Նվազագույն հետվճարի գումարը սահմանվել է 500 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 50 000 ՀՀ դրամ: Cashback տրամադրվելու է այն օգտատերերին, որոնք նշված ժամանակահատվածում կկատարեն հանրագումարային 10 000 ՀՀ դրամ եւ ավել գործարքներ», - տեղեկացրել են Ինեկոբանկի մամուլի ծառայությունից։
Ակցիայի հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում, իսկ գործընկերների ցանկին՝ հետեւյալ հղմամբ։
Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500 000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին՝ թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։
- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։
- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
- Հանդիսանալով ֆինտեխ առաջատար կառույցներից մեկը՝ Ինեկոբանկը շարունակաբար աջակցելու է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով տնտեսության կայուն աճին: 2017-ին բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
- Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որն անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ եւ այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: