Շիրակի ֆերմերներին ներկայացվել են պետական աջակցության ծրագրերը

17.12.2019 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շիրակ #ֆերմերներ #Իռա Փանոսյան
Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը ներկայացվել են Շիրակի մարզի ֆերմերներին:

Շիրակի մարզպետարանում կազմակերպված քննարկման ժամանակ ոլորտի պատասխանատուները մանրամասնել են ծրագրերի շրջանակում շահառուներին տրվող արտոնությունները, անդրադարձել են ոլորտի զարգացման հեռանկարներին:

«Ծրագրերը մշակելիս նպատակ ենք ունեցել նպաստել գյուղացիական տնտեսությունների գործունեության բարելավմանը»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը:

Նա մատնանշել է գյուղատնտեսական կենդանիների համարակալման եւ հաշվառման ծրագիրը, որը թույլ կտա հստակեցնել գլխաքանակը եւ առավել արդյունավետ կազմակերպել կենդանիների առողջության պահպանման ու հիվանդությունների կանխարգելման գործընթացը:

Հանդիպման մասնակիցներին տրամադրվել է նաեւ ամբողջական տեղեկատվություն ջերմոցներ հիմնելու, «խելացի» անասնաշենքեր կառուցելու, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման եւ մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ:
Դիտում՝ 1467

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW