Հայաստանը Չեխիայից տոհմային երինջներ է ներկրում

17.12.2019 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լեւոն Տեր-Իսահակյան #տոհմային երինջ
«ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 16-ին Հայաստան է բերվել կենդանիների հերթական խմբաքանակը՝ 30 գլուխ սիմենթալ եւ հոլշտին ցեղերի տոհմային երինջ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ կենդանիները ներկրվել են Չեխիայից՝ «Գրանդ Միլք» ընկերության կողմից:

Ծրագրով հանրապետություն է ներկրվել եւ հաշվառվել արդեն իսկ 136 գլուխ տոհմային երինջ, որոնց գերակշիռ մասը ձեռք են բերել Վայոց ձորի մարզի տնտեսվարողները, ինչպես նաեւ Տավուշի եւ Շիրակի մարզերի ֆերմերները:

«Նշված ծրագրի շրջանակում արդեն ստացվել է շուրջ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ներկրելու հայտ, ընդ որում, նշված խմբաքանակի մասով ֆինանսական կառույցները տվել են նաեւ ֆինանսավորման դրական եզրակացություն»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը:

Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ներկրել եւս 163 տոհմային կենդանի:

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի նպատակը տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների մատակարարումն է:

Ծրագրի շրջանակում շահառուները կարող են 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին եւ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսադրույքով։

Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։
Դիտում՝ 1832
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW