Գյուղոլորտի ռազմավարությունը՝ բարեկեցությունը երաշխավորող

16.12.2019 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Նիկոլ Փաշինյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հայտարարել է, որ Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030-ի ռազմավարությունը հիմնված է կայուն զարգացող, նորարարական լուծումներ ընդունող, բարձր ավելացված արժեք ստեղծող, բարեկեցություն երաշխավորող գյուղատնտեսություն ունենալու վրա:

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Տիգրան Խաչատրյանը ոլորտում առկա խնդիրներից առանձնացրել է գյուղատնտեսության ցածր արդյունավետությունը, սննդամթերքի անվտանգության անբավարարությունը, ներքին շուկայում կենտրոնացվածությունը, ինստիտուցիոնալ ցածր կարողությունների առկայությունը, ինովացիաների կիրառության սահմանափակությունը:

Ռազմավարության առաջնահերթությունների թվում նախարարը նշել է օգտագործվող հողատարածքների ավելացումը, ոռոգման համակարգի բարելավումը, սերմերի եւ տնկանյութերի որակի բարելավումը, ժամանակակից անասնաբուծության խթանումը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, գյուղատնտեսական մանրածախ ու մեծածախ շուկաների զարգացումը եւ այլն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարեւորել է գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը:

Նա պատասխանատուներին հանձնարարել է շարունակել ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները եւ դրանց արդյունքներով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Դիտում՝ 1644
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW