Արթուր Բաղդասարյանը խոստանում է կրճատել հարկերը նախագահ ընտրվելու դեպքում
23.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 23 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ նախագահի թեկնածու, “Օրինաց երկիր” կուսակցության (ՕԵԿ) առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այսօր հայտարարել է, որ “երկրում ներկայիս իրավիճակի պահպանման դեպքում” փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում կգրանցվի գների զգալի աճ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր հանդես գալով փոքր բիզնեսի խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, Արթուր Բաղդասարյանն իր մտահոգությունն է հայտնել “տնտեսության շարունակվող օլիգարխիզացիայի կապակցությամբ, որը բացասաբար է անդրադառնում փոքր եւ միջին բիզնեսի վրա”: Նրա խոսքերով, այդ գործընթացը տեղի են ունենում ոչ առանց գործող իշխանությունների մասնակցության:
ՕԵԿ առաջնորդը հայտարարել է, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում մտադիր է կրճատել հարկերն ու տուրքերն ու ջանքեր գործադրել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման եւ երկրում գործարար մթնոլորտի բարելավման համար:
Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է, որ հենց ֆիսկալ մուտքերի նվազեցումն էր հանգեցրել ԱՄՆ տնտեսության աճին եւ ավելացրել էր ամերիկյան գանձապետարանի եկամուտները 1980-ական թվականներին` Ռոնալդ Ռեյգանի ղեկավարության օրոք:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: